211652_close_icon
views-count3483 դիտում article-date 19:22 05-10-2020

Սեյրան Օհանյանը դեռ Արցախում է. 168.am

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով սեպտեմբերի 29-ին մեկնել էր Արցախ՝ ընթացող մարտական գործողություններով պայմանավորված, դեռ Արցախում է: Այս մասին [url=https://168.am/2020/10/05/1380783.html?fbclid=IwAR0FhSnMPZfCKfaP8tz7isqTPYTd8dC56b4c87IOvjHsJvqu9BE6YqSSez8]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Սեյրան Օհանյանը, հավելելով, որ մարտական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության պետք է հետևել պաշտոնական աղբյուրներից, պաշտոնյաներից, դա է ճիշտ այս պահին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արցախում իր ճեպազրույցի ժամանակ Սեյրան Օհանյանը նշել էր, որ ԱՀ պաշտպանության նախկին նախարարներով այցելել են ՊԲ հրամանատարի ղեկավարման կետ, հայտնել իրենց աջակցությունը: «Տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքներին, որ իրականացնում է ՊԲ ղեկավարությունը: Պաշտպանության այսօրվա նախարարն իր շտաբով, ողջ անձնակազմով` ստորաբաժանումների, զորամասերի հրամանատարության հետ մեկտեղ, հմուտ գործողություններ են իրականացնում` կանխարգելելու հակառակորդի` Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները»,- նշել էր Օհանյանը` վստահեցնելով, որ ՊԲ այսօրվա հրամանատարն իր ենթականների հետ հմուտ, փորձառու կերպով է ղեկավարում մարտական գործողությունները: «Մենք համոզվեցինք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու»,- ընդգծել էր նա:

Նմանատիպ նյութեր