211652_close_icon
views-count2278 դիտում article-date 22:23 06-10-2020

Փոքրիկների ժպիտը ավետում է վաղվա օրը

[b]Փոքրիկների ժպիտը ավետում է վաղվա օրը[/b] Թշնամին իր վարքը ցույց տալով օրեր շարունակ նշանառության տակ ունենալով խաղաղ բնակչությանը` հրթիռակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև մի շարք գյուղեր և այլ քաղաքներ։ Կյանքը տեղափոխվել է ապաստարան։ Չոր ու սառը պատերին ջերմություն են տալիս երեխաների ժպիտները։ Նրանց աչքերում խաղաղությունն է փայլատակում։ Մեկի եղբայրն է առաջնագծում, մյուսի հայրը, հարևանը, բարեկամը։ Օդային տագնապի ազդանշանը աովորական բան է դարձել, կարծես դպրոցական զանգ լինի, ուղղակի այն դեպի նկուղ է ուղեկցում։ Նկուղների զրույցն այլ է... -Մամ, էն հի՞նչ սյասերա...(մամ, էն ինչ ձայներա) -Բալաս, հըրսանեքա (բալես, հարսանիք է) -ծափ տա՞մ (ծափահարե՞մ) - .... -մամ, պա քինյու՞մ չընք հըրսնքեն մաշիններին առաջը կապինք...( մամ, իսկ չե՞նք գնում հարսանիքի մեքենաների ճանապարհը փակենք) -Չէ, բալաս... ստա տի հըրսանեք չի (չէ, բալես, սա այդպիսի հարսանիք չէ) Դեռ խաղաղության ապասող երեխաները ժպտում են։ Նրանք նաև իսկական հարսանիքի են սպասում, բայց ոչ այս մեկի նման... [b]Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Արցախ[/b]

Նմանատիպ նյութեր