112275 դիտում
11:21 07-10-2020
Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի հրամանատարի օգնականը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Tօyota Camry մակնիշի 555 II 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ Toyota-ի վարորդը մեղադրում էր Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, սակայն Mercedes-ի վարորդը դեպքի վայրում հերքում էր՝ ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել. իր ճանապարհով ընթանալիս է եղել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է Դավիթ Տռազյանը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի հրամանատարի օգնական, իսկ Mercedes-ի վարորդը Կարեն Ասատրյանն է, ով աշխատում է ոստիկանության Եղվարդի բաժնում՝ որպես համայնքանյին ոստիկան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+