3562 դիտում
23:30 07-10-2020
Ադրբեջանական քարոզչամեքենայի ողորմելի կեղծիքը
Շարունակելով շառաչյուն ապտակներ ստանալ ռազմաճակատում՝ հակառակորդը հիմնական շեշտը փորձում է դնել կեղծ քարոզչության վրա։ Բայց այս «ուղղությամբ» նույնպես ադրբեջանական «մասնագետների» գործունեությունը, մեղմ ասած, բավարար մակարդակի վրա չէ։ Ադրբեջանական քարոզչամեքենան չի զլանում նույնիսկ այնպիսի կեղծիքներից, որոնք ցանկացած բանական մարդու մոտ կարող են ծիծաղ առաջացնել։
Մասնավորապես՝ այդ երկիրը թատերականացված բեմադրություններ է կազմակերպում, որտեղ ցածրակարգ դերասանները մեկ՝ «հայկական հրթիռակոծությունից պատսպարվող» լրագրող են, մեկ այլ դեպքում՝ «ազատագրված բնակավայր մտնող ու բնակիչներին խաղաղություն բերող» զինվորականներ։ Բայց այդ երկրի քարոզչամեքենան այնքան ողորմելի վիճակում է, որ չի զլանում տարբեր դերերի համար գոնե տարբեր դերասաններ ընտրել՝ հայտնվելով այսպիսի կազուսային իրավիճակներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3938 դիտում
21:58 30-09-2020
Ադրբեջանական ողորմելի կեղծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17332 դիտում
11:31 22-10-2020
Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում եւ ոչնչացվում. հակառակորդի քարոզչամեքենայի հերթական կեղծիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ