211652_close_icon
views-count6842 դիտում article-date 20:30 11-10-2020

Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելին. դադարեցնել ԱԹՍ-ների տրամադրումը «Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին»

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է Իսրայելի ժողովրդին` խնդրելով նրանց, որ իրենց կառավարությանը կոչ անեն դադարեցնել անօդաչու թռչող սարքերի տրամադրումն, իր բնորոշմամբ, «Էրդողան-Ալիև ցեղասպան դուետին»: Instagram-ի իր էջում Սերժ Թանկյանը հայտնել է, որ ԱԹՍ-ները ռմբակոծում են Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչներին: «Դուք տեսել եք լուսանկարները: Դուք գիտեք, թե ովքեր են թշնամիները»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր