2223 դիտում
19:45 19-10-2020
Արցախում սակրավորական խմբերը տեղափոխել ու ոչնչացրել են բնակելի շենքերի բակերից, տնամերձ հողամասերից ու այգիներից հայտնաբերված 72 զենք-զինամթերք
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 2-ից իր ծառայությունը շարունակում է ոչ մշտական տեղակայման վայրում՝ արտակարգ ռեժիմով:
Ինչպես նախապատերազմական, այնպես էլ այս օրերին, կենտրոնն օպերատիվորեն արձագանքում է բնակչության բոլոր կանչերին և ցուցաբերում հումանիտար աջակցություն։ Սեպտեմբերի 27-ից 911 հեռախոսահամարով ստացվել են տարբեր կանչեր՝ կենցաղային, տեխնիկական ու անվտանգության բնույթի:
Նախորդ շաբաթ ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 9137 զանգ, ստացվել է ավելի քան 400 հաղորդագրություն:
Կանչերի մեծ մասը՝ 105-ը, վերաբերել են բնակչության կենսապահովմանը:
Փրկարարներն ապաստարաններ են հասցնում անհրաժեշտ դեղորայք, պարենամթերք, բժշկական կենտրոններ տեղափոխում առողջական խնդիր ունեցող քաղաքացիներին, ցուցաբերում օգնություն:
Ստացվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 72 հաղորդագրություն։ Ծառայության սակրավորական խմբերը տեղափոխել ու ոչնչացրել են բնակելի շենքերի ու առանձնատների բակերից, տնամերձ հողամասերից ու այգիներից հայտնաբերված զենք-զինամթերքը։
Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու և բնակավայրերը հրթիռակոծելու հետևանքով պատերազմի հենց առաջին օրերից հրդեհի հարյուրավոր ահազանգեր են ստացվել: Հրշեջ-փրկարարներին մեծ մասամբ հաջողվել է ժամանակին կատարել հրդեհաշիջում: Միայն անցած շաբաթ հրետակոծությունների արդյունքում հրդեհվել է 10 բնակելի տուն և ավտոտրանսպորտ: Բոլոր հրդեհներն էլ մարվել են:
Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է թիկունքային ուժեղացված ծառայությունը: 911, 101 և 112 հեռախոսահամարները հասանելի են միշտ և ամենուր:
Նմանատիպ նյութեր
8054 դիտում
13:28 11-04-2021
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. ԱՀ ԱԻՊԾ
1871 դիտում
13:15 17-11-2020
ՌԴ խաղաղապահ բրիգադի ինժեներա-սակրավորական խմբերը տեղափոխվում են ԼՂ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
820 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
916 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ