21885 դիտում
23:36 27-10-2020
Չեմ կարծում, որ թուրքերը հիմա «Բայրաքթարների» վրա ուկրաինական շարժիչներ կտեղադրեն. ուկրաինացի փորձագետ
«Կասկածում եմ, որ թուրքերը ռիսկի կգնան ու «Բայրաքթարների» վրա ուկրաինական շարժիչներ կտեղադրեն», — այս մասին [url=http://analitikaua.net/2020/maksim-carenko-vryad-li-ukrainsko-tureckoe-voennoe-sotrudnichestvo-otrazitsya-na-situacii-v-karabahe/]AnalitikaUA.net-[/url]ի հետ հարցազրույցում ասել է ուկրաինացի փորձագետ Մաքսիմ Ցարենկոն:
Խոսելով Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության հուշագրի մասին՝ նա նշեց, որ չի կարծում, թե տվյալ պահին ուկրաինա-թուրքական ռազմական համագործակցությունը կարող է ազդել Ուկրաինայի քաղաքական դիրքորոշման կամ էլ Արցախում ռազմական գործողությունների սցենարի վրա: «Ուկարինայի ռազմարդյունաբերությունն այդքան էլ օպերատիվ չէ», — ընդգծեց նա՝ ավելացնելով որ այս ոլորտն Ուկրաինայում ի զորու չէ այնքան արագ ռազմական արտադրանք տալ, որպեսզի դա որևէ կերպ կարողանա ազդել Արցախում հակամարտության ճակատագրի վրա:
Անդրադառնալով այն հարցին թե արդյո՞ք այժմ թուրքական «Բայրաքթարների» վրա դրվում են ուկրաինական արտադրության շարժիչներ, նա շեշտեց, որ կասկածում է, որ թուրքերը կգնան այդ ռիսկին և իրենց անօդաչուների վրա կտեղադրեն ուկրաինական արտադրության շարժիչներ: «Ամեն դեպքում Ուկրաինայում նման տեղեկատվություն հրապարակայնորեն ո՛չ հայտնվել է, ո՛չ էլ խոսակցություններ կան այդ մասին: Փորձարկված նմուշներն ու սերիական արտադրությունը դրանք տարբեր բաներ են, հասկանում եք»:
Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ կսկսվի Ուկրաինայում ԱԹՍ-ների հավաքման գործընթացը, նա պատասխանեց, որ ներկա պահին այդ մասին դատողություններ անելը դժվար է: «Ուկրաինական ռազմական արդյունաբերության վիճակն այնպիսին է, որ իրական արտադրություն կազմակերպելը, ոչ թե պատրաստի մասերից ինչ-որ բան հավաքելը, հնարավոր է միայն որոշակի ժամանակ անց: Ուկրաինայի ռազմական արտադրությունը շատ է կախված ներկրումներից, հետևաբար այս կամ այն մասի վրա դրված արգելանքը կազդի կոնկրետ արտադրության վրա», — եզրափակեց Մաքսիմ Ցարենկոն:
Նմանատիպ նյութեր
12825 դիտում
11:51 22-10-2020
Սա միլիարդավոր դոլարների վնաս է Թուրքիային, այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը․ Թունյան
3584 դիտում
16:54 05-02-2021
Ադրբեջանի զինուժի անձնակազմն ավարտել է «Բայրաքթարների» ղեկավարման դասընթացը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»