24842 դիտում
09:51 28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ստեղծված իրողություններում, երբ համաշխարհային հանրությունն արդեն լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ, որ պետություններն են ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծել պատերազմը, ինչը քննադատության մեծ ալիք է բարձրացրել թուրքական երկու պետությունների գործողությունների վերաբերյալ, հարևան երկրից զենք գնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությունն ուղիղ և լուրջ հարված է Իրանի միջազգային վարկանիշին:
Թուրքիան Ադրբեջանի բերանով սա անում է այն ժամանակ, երբ Իրանին հաջողվել է քիչ թե շատ կարգավորել իր դիրքերը միջազգային հարթակներում, երբ գրեթե փակված են Իրանի շուրջ երկար տարիներ ծավալված միջուկային խնդիրները, ինչի հետևանքով մի շարք պատժամիջոցներ էին սահմանվել նրա նկատմամբ: Իրանի համար ներկայում միջազգային հարաբերություններում ստեղծված բարենպաստ իրավիճակի պայմաններում Ադրբեջանը շտապում է վերջինիս վրա բարդել նաև Արցախի նկատմամբ ագրեսիային մաս կազմելու մեղադրանքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3357 դիտում
09:37 30-06-2021
Արցախի և Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում․ «Հայաստանի Հանրապետություն»
8062 դիտում
10:41 07-10-2020
Խաղաղության պայմանագիրը կարող է գրվել, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ջախջախվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
931 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1243 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»