3357 դիտում
09:37 30-06-2021
Արցախի և Հայաստանի ջրապաշարներն ադրբեջանաթուրքական թիրախում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ջուրն աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական զարգացումների գործոնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դեմ հրահրված ագրեսիայում ջրի գործոնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը օկուպացված տարածքներում:
Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաեւ Արփա եւ Որոտան գետերի ակունքները, ինչով պոտենցիալ վտանգ է ստեղծվում Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի՝ Սեւանա լճի համար, որը խոշորագույնն է տարածաշրջանում: Հայաստանի արեւելյան հատվածում էլ Թուրքիան է սահմանափակում Արաքսի ամենախոշոր վտակ Ախուրյանի ջրային հոսքերը՝ նրա հունի վրա կառուցելով ջրամբարներ:
Աշխարհում եւ, մասնավորապես, տարածաշրջանում ջրային ռեսուրսների գործոնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդյունավետ կառավարման ռազմավարության մշակումը եւ կյանքի կոչումը: Այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ձեւավորվող 6-7 մլրդ խմ ջրի արդյունավետ օգտագործմանը:
Այսօրվա դրությամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծավալի առավելագույնը 2 մլրդ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նույն Թուրքիա եւ Ադրբեջան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը՝ ոռոգման համակարգի արդիականացումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8062 դիտում
10:41 07-10-2020
Խաղաղության պայմանագիրը կարող է գրվել, երբ ադրբեջանաթուրքական ուժերը ջախջախվեն․ «Հայաստանի Հանրապետություն»
24839 դիտում
09:51 28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2452 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
919 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1237 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»