8063 դիտում
09:05 29-10-2020
Ի՞նչ սպասել ժնևյան հանդիպումից. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ «քննարկելու, համաձայնեցնելու և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսելու իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին համապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»։
Իրականում ի՞նչ սպասել այս և ընդհանրապես նման հանդիպումներից: «Ենթադրում եմ, որ Ադրբեջանը պահանջելու է իր ծրագիրը, որի մասին արդեն հայտարարել է. ըստ Ադրբեջանի՝ գործնական քայլն այն է, որ Հայաստանը թուղթ ներկայացնի, թե որ շրջանից երբ է զորքերը հանում, երբ են այնտեղ վերադառնում փախստականները, երբ են հանձնում Շուշին, որից հետո կտեսնեն, թե այնտեղ խաղաղապահ զորք մտնում է, թե ոչ:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը, բնականաբար, դեմ է կապիտուլյացիային: Հասկանալի է՝ նման բան տեղի չի ունենա: Հաշվի առնելով այս ամենը՝ ընդամենը կհանդիպեն, կխոսեն և վերջ», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանն էլ շեշտեց, որ մեծ ակնկալիք չունի Ժնևում սպասվելիք հանդիպումից. «Վերջին շրջանում տարբեր մակարդակներով հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածություներ ձեռք բերվեցին, բայց փորձն այլ բան ցույց տվեց: Մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածության վրա ուշադրություն չի դարձնում: Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ հանդիպումներն ինչ-որ էական ազդեցություն, մեծ հաշվով, չեն ունենալու:
Մենք մեր հարցերը պետք է կարողանանք գրագետ ու նպաստավոր լուծել ճակատում, որ ռազմաճակատում թելադրողի դերում լինենք, ինչն էլ դիվանագիտական ճակատին բավականին մեծ աջակցություն կլինի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8318 դիտում
08:51 28-10-2020
Ինչ սպասել Ժնևյան հանդիպումից. «Ամերիկայի ձայն»
721 դիտում
13:35 26-06-2023
Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից կարելի է առաջընթաց սպասել. Ալեն Սիմոնյան
1354 դիտում
09:10 28-09-2023
Ինչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
949 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1225 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2509 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ