2158 դիտում
18:20 29-10-2020
«Նիցցան» և Վիեյրան ցավակցություն են հայտնել Նիցցայի եկեղեցու մոտ ահաբեկչության զոհերի առթիվ
«Նիցցան» և թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան ցավակցություն են հայտնել՝ Նիցցայի եկեղեցում երեք հոգու սպանության առթիվ:
««Նիցցան ցնցված է և մտահոգված՝ այս առավոտյան Նիցցայի կենտրոնում հարձակումից հետո: Մեր բոլոր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են», նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
Այսօր Եվրոպայի Լիգայում «Հապոելի» հետ խաղին «Նիցցայի» խաղացողները դուրս կգան սգո ժապավեններով: Խաղը կսկսվի մեկ րոպե լռությամբ:
Հիշեցնենք՝ հարձակումը տեղի էր ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։00-ի սահմաններում՝ Նիցցայի Նոտր Դամ եկեղեցու մոտ։ Դանակահարության հետևանքով զոհերի թիվը 3-ն է: Զոհերի շարքում գտնվող մի կին գլխատվել է։ Կասկածյալին ձերբակալել են հարձակումից կարճ ժամանակ անց։
Դեպքի վայր ժամանած Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին տեղի ունեցածն անվանել է «իսլամական ֆաշիզմ» և հայտարարել է, որ այս ամենը նման է ահաբեկչական հարձակման։ Քաղաքապետը նաև հայտնել է, որ հարձակվողը անդադար կրկնել է «Ալլահու աքբար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3026 դիտում
21:00 03-06-2014
Արցախ - Նիցցայի կոմսություն. ուղիղ միացում
1035 դիտում
18:00 12-03-2015
Հայաստանը մասնակցեց Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառին
687 դիտում
22:39 05-06-2015
Նախագահը հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ
Այս բաժնից
3190 դիտում
16:24 17-10-2024
Մոնիկա Աղզումյանը WKF աշխարհի կարատեի առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1087 դիտում
23:41 16-10-2024
Էլիդա Քոչարյանն ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը