211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 55-ամյա կինը ոստիկաներին հայտնել է «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանում իր իմաստության ատամը հեռացնելու փոխարեն կոտրել են ծնոտը. նա տեղափոխվել է հիվանդանոց

views-count26190 դիտում article-date 19:24 11-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավետ Ավետիսյան փողոցի 1 հասցեում գտնվող «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանից ատամնաբույժի միջամտության հետևանքով «ստորին ծնոտի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Լուսինե Պ․-ն է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է նաև, որ փետրվարի 28-ին, ժամը 16։00-ի սահմաններում Լուսինե Պ․-ն դիմել է նշված ատամնաբուժական կլինիկայի բժիշկ Մ․ Հ․-ին, ում ամբողջական տվյալները ոստիկանների կողմից ճշտվում են, դիմածնոտի աջ կողմի իմաստության ատամը հեռացնելու նպատակով, որտեղ էլ ստացել է նշված վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր