Ծնվել է Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին
Իջեւանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է.
«Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։
Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։
Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին»։