Վլադիմիր Սոլովյովը՝ ադրբեջանցու սկանդալային գրառման մասին. «Ես նրան նմանեցնում են Հիտլերի հետ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը եթերում անդրադարձել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովի սկանդալային գրառմանը:
Վերջինս սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/31/1169327/]գրառում[/url], որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել:
Մանրամասները՝ տեսանյութում