14924 դիտում
18:30 08-09-2016
Հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը՝ Կարեն Կարապետյանի և Արմեն Սմբատյանի մասին
«Կարեն Կարապետյանին անձամբ ճանաչելով մեծ համակրանքով եմ վերաբերվում նրան»։
Այս մասին Մոսկվայում Հայ-ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնի հետ զրույցում հայտարարել է անվանի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը: «Կարենն ամենուր իրեն որպես մեծ պրոֆեսիոնալ է դրսևորել, նրա մարդկային հատկանիշները ևս ամենաբարձր գնահատականի են արժանի, և եթե այդ որոշումը /վարչապետի պաշտոնում նշանակումը – խմբ./ տեղի ունենա, կարելի կլինի դիտարկել Հայաստանի զարգացման դինամիկ աճ: Եկել է ժամանակը, երբ նոր դրայվ է անհրաժեշտ»:
Պատասխանելով հարցին՝ իր ճանաչած հայերից ո՞ւմ դերակատարումը ևս կառանձնացներ, Վլադիմիր Սոլովյովը նշեց Արմեն Սմբատյանի անունը, ով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանն էր: «Նա իրո՛ք բացառիկ մարդ է, ով իր ինտելեկտով, ամենաբարձր մակարդակի անձնական կապերով արժանապատվորեն ներկայացնում է Հայաստանի շահերը Ռուսաստանում այժմ՝ ոչ ֆորմալ»,- ասաց Սոլովյովը՝ հավելելով, որ մեծ համակրանք է տածում Հայաստանի հանդեպ:
Նմանատիպ նյութեր
5117 դիտում
13:49 10-04-2017
Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ. Վլադիմիր Սոլովյովը՝ Արցախ այցելելու մասին .
32364 դիտում
23:57 01-11-2020
Վլադիմիր Սոլովյովը՝ ադրբեջանցու սկանդալային գրառման մասին. «Ես նրան նմանեցնում են Հիտլերի հետ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել