211652_close_icon
views-count386 դիտում article-date 16:44 02-11-2020

Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտների բաժինը ցանկացողներին տրամադրում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ․ հայտարարություն

Հարգելի ստեփանակերտցիներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտների բաժինը ցանկացողներին տրամադրում է գույքահարկի զրոյական տեղեկանքներ: Արցախի տեղեկատվական շտաբի հաղղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։ Հետաքրքրվողները կարող են դիմել քաղաք Երևան, Վարդանանց 16/1 հասցե՝ նախօրոք զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 097223386 կամ 098321996:

Նմանատիպ նյութեր