373207 դիտում
20:38 09-11-2020
Այսօր Հայաստանում հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի վիրավորին առաջինը օգնության է հասել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր տղան՝ իր 2 ընկերների հետ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով 2 զոհերից բացի, 1 հոգի փրկվել է, ում առաջինը օգնության են հասել Արարատի մարզի բնակիչներ՝ Մուշեղ Նիկողոսյանը, Կառլեն Սարգսյանը և Էդգար Եղիազարյանը:
Վեջիններս փրկվածին նաև հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Սարգսյանը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի տղան է, իսկ Մ. Նիկողոսյանի հայրը՝ Արցախյան պատերազմի ակունքներում կանգնած՝ հերոս Գուրգեն Նիկողոսյանն է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/09/1170159/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, ըստ infoteka24-ի հավաստի տեղեկությունների ՝ ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում խոցել են ռուսական ուղղաթիռ` Նախիջևանի ուղղությամբ։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ կա 2 զոհ:
Ուղղաթիռի բեկորներն ընկել են Արարատի մարզում։
[b]Կառլեն Սարգսյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0869089001604941407752425.jpg[/img]
[b]Մուշեղ Նիկողոսյան է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0652721001604941506807620.jpg[/img]
[b]Էդգար Եղիազարյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0348515001604943043416733.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
59271 դիտում
02:00 01-02-2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը հրապարակել է Արմեն Սարգսյանի նամակը Սպարապետ Վազգեն Սարգսյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ