211652_close_icon
views-count20637 դիտում article-date 15:11 10-11-2020

Նոյեմբերի 11-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում. 17 կուսակցությունների հայտարարությունը

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստվում են վաղը՝ նյեմբերի 11-ին հանրահավաք անցկացնել: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»:

Նմանատիպ նյութեր