211652_close_icon
views-count7442 դիտում article-date 22:40 12-11-2020

Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 13-ին կքննարկեն Արցախի մասին համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները

Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերի 13-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մարտավարական և տեխնիկական մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9989477]tass.ru[/url]-ն: «Վաղը ընդլայնված պատվիրակություն կժամանի Ռուսաստանից: Կքննարկվեն մարտավարական և տեխնիկական հարցեր այն մասին, թե ով որտեղ կտեղակայվի և ով ինչով կզբաղվի (տարածաշրջանում)»,- ասել է նա: Բացի այդ, Աքարը նշել է, որ «Թուրքիան գտնվում է կարգավորման կենտրոնում»: «Մենք և՛ բանակցությունների սեղանի շուրջ ենք, և՛ «գետնի վրա»: Ոչ մի «կատարված փաստի» մասին խոսք չկա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի միջև տեսակապով բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին: Այն տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում:

Նմանատիպ նյութեր