ՌԴ-ն, ընդհանուր առմամբ, ԼՂ է ուղարկել ռուս խաղաղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահների ևս 8 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին տեղեկացնում է [url=https://tass.ru/armiya-i-opk/9995579]tass.ru[/url]-ն` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
«2020 թվականի նոյեմբերի 13-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 տեսակի 8 ինքնաթիռ արդեն օդ են բարձրացել Ուլյանովսկ-Արևելյան օդանավակայանից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունում հստակեցրել են, որ մեկ ինքնաթիռում գտնվում են 10 ծանրաքարշ մեքենա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, ինչպես նաև ավելի քան 100 խաղաղապահ զինվոր:
[url=https://ria.ru/20201113/karabakh-1584474255.html]ria.ru[/url]-ն հավելում է, որ ՊՆ փոխանցմամբ՝ ՌԴ-ն ԼՂ է ուղարկել ռուս խաղղապահներին տեղափոխող 42 ինքնաթիռ: