211652_close_icon
views-count4164 դիտում article-date 13:46 17-11-2020

1 օրում Հայաստան է ժամանել ռուս խաղաղապահներին տեղափոխող 22 ինքնաթիռ. ՌԴ ՊՆ

Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան՝ տեղափոխելով 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Այս մասին հաղորդում է [url=https://ria.ru/20201117/karabakh-1584953234.html?fbclid=IwAR3bbrO-v7pj2NRsIn6Mt6PGshtdVYbikkXFjTK3pRyL8KYC33dizkEn7Ek]ria.ru[/url]-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ «Մեկ օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները 22 թռիչք են իրականացրել։ Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Երևան ժամանող անձնակազմն ու ռազմական տեխնիկան շարասյուներով ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ։ Օդային տարածքից շարասյան անվտանգությունն ապահովում են ուղեկցող Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։

Նմանատիպ նյութեր