3729 դիտում
17:29 14-11-2020
Անկարայում շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործառույթները հստակեցնող բանակցությունները
Անկարայում այսօր շարունակվում են Թուրքիայի ու Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները Ղարաբաղում ռուս-թուրքական խաղաղապահ առաքելության գործառույթները հստակեցնելու համար։ Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30949914.html]«Ազատությունը»[/url]։
Բանակցությունները մեկնարկել էին նոյեմբերի 13-ին։ Երեկ քննարկումներ են տեղի ունեցել Թուրքիայի Արտգործնախարարությունում և Պաշտպանության նախարարությունում։
Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փաստաթուղթը Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարն ու Սերգեյ Շոյգուն հեռավար կարգով ստորագրել են անցած չորեքշաթբթի, Արցախում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունից անմիջապես հետո։
Նմանատիպ նյութեր
2446 դիտում
13:33 07-03-2018
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ապագա կառավարության կառուցվածքը հստակեցնող օրինագիծը
2699 դիտում
23:00 01-07-2016
Ռուս-թուրքական այս մերձեցման ու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում որևէ ընդհանրություն չկա. ՀՀԿ խոսնակ
Այս բաժնից
808 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
967 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1237 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը