2739 դիտում
18:07 15-11-2020
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Արցախում հրադադարի վերաբերյալ նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջև:
«Նախագահներ Պուտինի և Ալիևի շփումներին զուգահեռ նախարարները մանրակրկիտ քննարկել են ԼՂ-ում հրադադարի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի՝ նոյեմբերի 9-ին արված համատեղ հայտարարության իրականացման ընթացքը: Առանձին ուշադրություն է դարձվել կողմերի գործնական քայլերի համակարգմանը՝ ՌԴ Զինված ուժերի խաղաղապահների խմբի տեղակայման և «տեղում» նրանց աշխատանքի կազմակերպան համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ջեյհուն Բայրամովի խնդրանքով Լավրովը տեղեկացրել է ՌԴ նախագահի՝ «Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին» հրամանագրի իրագործմանն ուղղված հիմնական աշխատանքների մասին:
«Նախարարները հաստատել են նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ հետհակամարտային վերականգնմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանն աջակցելու նպատակով», նշվածէ հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1126 դիտում
19:18 23-12-2020
Հայաստանի և Ռուսաստանի ԱԻ նախարարները քննարկել են Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը
2292 դիտում
15:18 19-12-2021
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան