211652_close_icon
views-count3852 դիտում article-date 17:50 16-11-2020

Պարգև Սրբազանը բուժման նպատակով մեկնում է ԱՄՆ

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնում է ԱՄՆ՝ հավելյալ ստուգումների ու հնարավոր բուժման նպատակով: Այս մասին [url=https://www.aysor.am/am/news/2020/11/16/%D5%8A%D5%A1%D6%80%D5%A3%D6%87-%D5%8D%D6%80%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6/1772782]Aysor.am[/url]-ը տեղեկացավ Սրբազանից: «Ես Երևանում եմ: Այս երկու-երեք օրերի մեջ երեք տարբեր հիվանդանոցներում սրտի ստուգում եմ անցել, քիչ առաջ էլ պոլիկլինիկայում էի: Հնարավոր է՝ ոչ թե մեծ, այլ փոքր երակներն են խցանվել, ու արյան մատակարարում չի լինում», - մանրամասնեց Արցախի թեմի առաջնորդն, ով այս պահին իրեն ավելի լավ է զգում: Պարգև Սրբազանը նշեց, որ մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է տեղափոխվի: «Վաղը չէ մյուս օրն այնտեղ հիվանդանոց պետք է պառկեմ: Անոթներս են ստուգելու, որպեսզի տեսնեն՝ ի՞նչ վիճակում են»:

Նմանատիպ նյութեր