211652_close_icon
views-count4961 դիտում article-date 19:22 21-07-2016

Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին. Պարգև սրբազանը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախից խաղաղության կոչով Երեւան է մեկնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։ Պարգև սրբազանը մեկնել է հայաստանցիների կողքին լինելու, դժվար պահերին Հայաստանն ու Արցախը միշտ միասին են: Սրբազանը փոխանցում է Արցախի գլխավոր մտահոգությունը` ներքին ցնցումները շեղում են գերխնդրից` Ղարաբաղի հարցից: Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին: Խորենացի փողոցի իրադարձություններին զուգահեռ հետեւում է, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում: Սրբազանը Խորենացի փողոցում հավաքվածներին խնդրում է դադարեցնել ներքին ցնցումները ու ձեռք չբարձրացնել իրար վրա: Մանրամասները` տեսանյութում: Նյութի աղբյուրը՝ [url=http://armlur.am/558953/]www.armlur.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր