46915 դիտում
20:50 18-11-2020
Արտառոց դեպք Երևանում. թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել է 83-ամյա կնոջ բռնաբարության կասկածանքով
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ Նաիրա Մ.-ն և հայտնել, որ իր տատիկին՝ իր տանը բռնաբարել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ինտերնետային կապի տեսուչ ներկայացած, Երևանի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Խ.-ն, խաբեությամբ մտել է Նաիրա Մ.-ի տատիկի տուն և բռնություն գործադրելով, սեռական հարաբերություներ է ունեցել 83-ամյա Հ.Հ.-ի հետ:
Նոր-Նորքի ոստիկանները հայտնաբերել են Ռաֆիկ Խ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ էլ հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Փաստի առթիվ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալ Ռաֆիկ Խ.-ն աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2780 դիտում
23:14 11-05-2021
Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ