Հարազատները որոնում են 18-ամյա զինվորին, ով Ջաբրայիլի զորամասից տեղափոխվել էր Հադրութ
Հարազատներն ու ընկերները որոնում են 18-ամյա Նարեկ Գեղամի Ղազարյանին, ով ծառայում էր Արցախի Հանրապետության Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասում:
Զինվորը թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ տեղափոխվել է Հադրութ և հարազատների հետ վերջին անգամ հեռախոսազանգ է ունեցել հոկտեմբերի 5-ին:
Հարազատները խնդրում են. ովքեր տեղեկություն ունեն Ն. Ղազարյանի մասին, խնդրում են զանգահարել [b]041 28-99-99[/b]: