Հարազատները որոնում են 20-ամյա զինվորին, ով ծառայում էր Ջաբրայիլում
Հարազատներն ու ընկերները որոնում են 20-ամյա Սամվել Գեղամի Ղազարյանին, ով ծառայում էր Արցախի Հանրապետության Մեխակավանի (Ջաբրայիլի) զորամասում:
Զինվորը թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հարազատների հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 11-ին:
Հարազատները խնդրում են. ովքեր տեղեկություն ունեն Ս. Ղազարյանի մասին, խնդրում են զանգահարել [b]041 28-99-99:[/b]