Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ն ու 07-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.7 կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 39-ամյա Սամվել Մ.-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուր Հ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Արթուր Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: