211652_close_icon
views-count1262 դիտում article-date 16:27 23-11-2020

Արցախում սկսվել է տարածքների ականազերծումը

Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը, փոխանցում է [url=https://tass.ru/armiya-i-opk/10074523]tass.ru[/url]-ն։ «Այսօրվանից սակրավորները սկսել են տեղանքի հումանիտար ականազերծումը։ Նրանք առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր»,- ասել է փոխգնդապետը։ Ինժեներական ծառայության պետը պարզաբանել է, որ հումանիտար ականազերծումը վարչակազմի հայտով պայթյունավտանգ իրերից տարածքի մաքրման գործընթաց է։ «Հումանիտար ականազերծումը կատարվում է ԼՂՀ վարչակազմի հայտով։ Դրանք կարող են լինել հանդավայրեր, մասնավոր հողամասեր։ Իսկ ինժեներական հետախուզումը կատարվում է ռուսական զորախմբի շահերի շրջանակում, որտեղով տեղաշարժվում է մեր ռազմական տեխնիկան»,- հավելել է Պաուտովը։

Նմանատիպ նյութեր