211652_close_icon
views-count101898 դիտում article-date 15:54 25-11-2020

Արտակարգ դեպք Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 51-ամյա տղամարդու դի և «Չերչիլ» տիպի հրացան

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 51-ամյա Արա Մ․-ի մահվան փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։ Նշված հասցե են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Գրիգորյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արա Մ․-ն նշված տան բնակիչ էր, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացան։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր