22282 դիտում
23:28 26-11-2020
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում հրետակոծության հետեւանքով 60 տուն է վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/615747.html?fbclid=IwAR1D4a-6aue0G0XwUezKE98bUN-oO-4N8rn1zhmW33KVDwqnibMxqkpXCwY]News.am[/url]-ը գրում է. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում թշնամու հրետակոծության հետեւանքով ընդհանուր առմամբ 60 տուն է վնասվել։ Ցավոք, գյուղում նաեւ մարդկային կորուստներ են եղել, թշնամու ագրեսիայի հետեւանքով մահացել է Կամո Գեւորգյանի փեսան, իսկ եղբոր աղջիկն էլ վիրավորում է ստացել։
Նունուֆար Արզումանյանը, որի տանը բազմաթիվ վնասներ են հասցվել, ծնված օրվանից այստեղ է ապրում, ասում է՝ պատերազմի օրերին էլ ոչ մի տեղ չի գնացել։ Հիմա էլ չի պատրաստվում լքել գյուղը, ընդգծում է՝ թեկուզ վախենալով, բայց մեկ է՝ հայրենի գյուղը չեն լքելու։
«Իմ ծննդավայրն է, իմ օջախն է, միշտ էլ էստեղ ենք մնալու։ Երեք երեխա ունեմ, երեքն էլ այս գյուղում են»,- ասում է նա։
Գյուղում կրած վնասների կարիքների գնահատում է արվում։ Հրետակոծության հետեւանքով սատկել են նաեւ տարբեր կենդանիներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
931 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
727 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը