35988 դիտում
11:46 28-11-2020
Ազգային ժողովի պատգամավորի օգնականը դիմել է Ոստիկանություն և հայտնել՝ դանակը պահել են իր պարանոցին ու սպառնացել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 23-ամյա Արիստակես Դադայանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ, նոյեմբերի 27-ին, դիմել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը կեսգիշերն անց իր բնակության վայրին մոտ անհայտ անձը գաղտագողի՝ հետևից մոտեցել է իրեն և դանակին նմանվող առարկան դրել է իր պարանոցին ու ասել․ «Դուք պետք է շատ զգույշ մնաք, ինչպես նաև Արտաշը, պետք է զգույշ և ուշադիր լինի ձեր հետագա քայլերում»:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտաշը հանդիսանում է Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը, իսկ Ա․ Դադայանը ոստիկաններին հայտնել է․ որ ինքը Ա․ Պետրոսյանի օգնականն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: