1363 դիտում
14:50 28-11-2020
Ներկայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարում կատարված ծախսերի հաշվետվությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվություն:
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
1954 դիտում
19:37 27-07-2020
Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019-ին կատարված միջոցառումների հաշվետվությունը
3270 դիտում
12:28 02-02-2017
ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարի մուտքերի ու ծախսերի հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ