24087 դիտում
20:18 28-11-2020
Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները և ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 15:40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 91 հասցեի N28 հիմնական դպրոցի դիմաց բախվել են 30-ամյա Աշոտ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և 43-ամյա Արտյոմ Ղ.-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքնաները:
Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, 53-ամյա Մ.Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, դուրս է գրվել:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Կարեն Թունյանը:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+