211652_close_icon
views-count29345 դիտում article-date 21:16 30-11-2020

Փաշինյանն այլևս որևէ սատարող չունի, նրա քայլերը նման են խեղդվողի վերջին ճիգերին․ այս իշխանության ամեն վայրկյանն ավելի է խորացնում ճգնաժամը. Հասմիկ Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/30/Papyan/3457509?fbclid=IwAR3WRznb0ensbD6zh_DdlZX4O419W8X31wEZr8Msl38KBnETHRCdItyMyCM]Tert.am[/url]-ը գրում է. Լռելը, սպասելը, համբերելը, չբարձրաձայնելը, պաշտպանողական դիրք գրավելն ազգային նկարագիր է դարձել, կարծում էի՝ իմ փոխարեն մեր զինվորները խոսում և գործում են, հիմա տեսնում եմ, որ ինչ-որ մեկը պիտի խոսի, քաղաքացիական դիրքորոշում հայտնելը շատ կարևոր է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: «Երկիրը խարխլվել է, մեր աչքի առաջ փլուզվում է։ Նոյեմբերի 10-ին ստացած կաթվածից պիտի փորձենք դուրս գալ, հիմա դժվարությամբ ենք ապրում, շնչում։ Այսքան տարվա ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ խոչընդոտն այսքան անհաղթահարելի լիներ, հույսը գրեթե մարել է։ Փաշինյանի քայլերը նման են խեղդվողի վերջին ճիգերին, նա արդեն երկար ժամանակ է՝ չի տիրապետում իրավիճակին, չգիտեմ՝ իրեն ինչ են զեկուցում։ Նրա խուճապահար վիճակը, մեղավորների փնտրտուքը չի օգնելու, որքան շուտ փորձի հետքայլ անել, այնքան լավ»,- ասել է արվեստագետը: Ըստ Պապյանի՝ Փաշինյանի ինքնարդարացումներն ավելի են խճճում սեփական վիճակը, եթե նա անմիջապես հեռանար, բոլորի համար ավելի դյուրին կլիներ, բայց պարտությունից արդեն երեք շաբաթ է անցել, և մենք որևէ հարցում առաջխաղացում չունենք. «Տարածքները չպետք է հանձնվեին, մինչև մեր գերիներին չստանայինք։ Պատերազմի ժամանակ ոչ մի նավթահոր չխոցեցինք, կործանիչ հարված չհասցրինք, կարծում էինք՝ համաշխարհային հանրությունը մեզ կպարսավի։ Պետք է վեր կենալ, բողոքի ձայն բարձրացնել, մինչդեռ շատերը խուսափում են կոնկրետ քայլեր անելուց, որ վիճակը չվատթարանա։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդն այսպիսի զգուշավորություն ցուցաբերում»: Օպերային երգչուհու կարծիքով՝ հիմա պահն է երկրում մնալու, ոչ թե արտագաղթի մասին մտածելու, ավելին՝ սփյուռքահայ մեր հայրենակիցներն էլ պիտի վերադառնան ու փորձեն ոտքի հանել պետությունը. «Այսօր շատ անմխիթար ծնողներ կան, վիրավորներ, անտուններ։ Իրավունք չունենք մտածելու արտագաղթի մասին, մանավանդ որ այսօր Եվրոպայում էլ նպաստավոր պայմաններ չեն։ Մենք տասնամյակներով ներքին համոզվածություն ունեինք, որ արժանապատիվ ժողովուրդ ենք։ Հիմա մեզ մեծ ուժ է հարկավոր, որ չընկճվենք, պիտի ամեն դեպքում գլուխներս բարձր պահենք և առաջ շարժվենք։ Մեր կարող ժողովրդի արգանդը չի չորացել, պիտի կարողանանք մեր մեջքն ուղղել»: Հասմիկ Պապյանի պնդմամբ՝ Փաշինյանն աթոռին է մնում իր անվտանգությունից ելնելով, կամ էլ նրան փորձում են օգտագործել, քանի որ իր սև գործը դեռևս չի ավարտել. «Նա ինքն իրեն չի տիրապետում, բանական մարդը կթողներ ու ինքնուրույն կհեռանար կամ անձնասպան կլիներ, ոչ մի դեպքում չէր մնա։ Նրա իշխանության ամեն վայրկյանն ավելի է խորացնում ճգնաժամը։ Փաշինյանը սատարողներ գրեթե չունի, իր ֆեյքերի ֆաբրիկան է միայն։ Նիկոլ Փաշինյանին աջակցած արվեստագետներն իրենց ոլորտներում էլ հետք չեն թողնելու»: ՀՀ ժողովրդական արտիստի պնդմամբ՝ այսօր մենք ջլատված ենք և բացարձակապես անզոր, երկիրը ճգնաժամի մեջ է, և մտավորականները պարտավոր են կարծիք հայտնել ու նույնիսկ քաղաքական խոսք ասել: «Մենք պետք է անվանապես ճանաչենք մեր հերոսներին։ Մեր վերքերը դեռևս երկար չեն ամոքվելու, ապրելու ենք նրանց հիշատակը վառ պահելու, նրանց գործն ավարտին հասցնելու համար»,- ամփոփել է Հասմիկ Պապյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր