211652_close_icon
views-count3233 դիտում article-date 23:57 07-12-2020

Հերոսացան՝ հավատարիմ սկաուտական երդմանը. Արցախում զոհվել են սկաուտական ընտանիքի մեկ տասնյակ եղբայրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երվանդ Քոչար փողոցի հյուրընկալ անկյունում քաղաքի տարբեր ծայրերից մի հարկի տակ են հավաքվել հարյուրավոր պատանիներ և լուռ կարևոր գործ են անում։ Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) տղաներն ու աղջիկներն են, որոնք պատերազմից հետո նույն ոգևորությամբ Արցախից եկած հազարավոր ընտանիքների ծանրոցներ են հասցնում։ Դուռը բացվելուն պես առաջինը նկատվում է սև դաշնամուրի վրա խնամքով շարված սկաուտների լուսանկարները։ Պատերազմը սկուատական ընտանիքից խլել է մեկ տասնյակ երիտասարդների կյանք։ Ազգային արժեքներ կրող, հայրենիքին ու ազգին մինչև վերջ ծառայած մեկ տասնյակ տղաներ հերոսացել են՝ հավատարիմ մնալով սկաուտական երդմանը։ [url=https://news.am/arm/news/617599.html?fbclid=IwAR0CyM0sJwKbTItKdP5EjRsTQAlr1bQ9NTnzzHnzDIvQDi5_MqDsKeqD6K4]NEWS.am[/url]–ը ներկայացնում է Արցախում զոհված 10 սկաուտներին հիշատակին նվիրված տեսանյութը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր