Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող Շտապօգնության մեքենան ու Kia-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Սարգիս Զ․-ի վարած Kia մակնիշի և 42-ամյա Լիպարիտ Հ․-ի վարած Jinbei մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ջին բեյ»-ի ուղևորներ՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Տիգրան Մ․-ն և Երևանի բնակիչ 24-ամյա Նարեկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Jinbei-ը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, վիրավորները շտապօգնության բժիշկներ են, ովքեր հիվանդին տեղափոխելիս են եղել։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: