61372 դիտում
22:42 10-12-2020
Արտակարգ դեպք Լոռու մարզում. Գերմանիայից որպես օգնություն ուղարկված 2,5 տոննա գույքը մարզպետարանի աշխատակիցները յուրացրել են. այդ մասին ահազանգել է 32-ամյա քաղաքացին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում յուրացում կամ վատնում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նշված բաժին է դիմել 32-ամյա Անի Մարկուն և հայտնել, որ հոկտեմբերի 28-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետութունից Արթուր. Խ.-ի անվամբ որպես օգնություն Հայաստանի Հանրապետություն է բերվել 2,5 տոննա գույք, որը տեղափոխվել է Լոռու մարզպետարանի վարչական շենք և այդ մասին տեղյակ է եղել Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մարկուն ոստիկաններին հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների՝ ուղարկված գույքը առանց հաշվարկման ու գույքագրման բացվել է մարզպետարանի աշխատակիցներրի կողմից և այն որևէ մեկին չի տրամադրվել, այլ յուրացվել է մարզպետարանի աշխատակիցների կողմից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: