25604 դիտում
12:07 11-12-2020
Ավտովթար Երևանում․ բախվել են թիվ 41 երթուղին սպասարկող ավտոբուսն ու VAZ 21011-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում Այվազովսկու փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 64-ամյա Լյովա Մկրտչյանի վարած Hager մակնիշի ավտոբուսը և 61-ամյա Ակոփ Հաջի Յաակոփ Դավոդի վարած VAZ 21011 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hager-ի ուղևորներ՝ 42-ամյա Գայանե Մանուկյանը, 41-ամյա Արմենուհի Կարապետյանը և Hager-ի վարորդ Լ․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փախանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։Գ շանծյնաի տեղեկո հագերը սպասարկում է թիվ 41 երթուղին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+