3291 դիտում
23:32 11-12-2020
Մինչ արձանագրություն էին կազմում վրաս, կողքը ոստիկանը ծառայությունից դուրս գալու զեկուցագիր էր գրում. Գեղամ Մանուկյան
Երբ անգամ այսօր ոստիկանատան մի սենյակում արձանագրություն էին կազմում վրաս, մյուսներում՝ մեր տղերքի վրա, իսկ կողքի սենյակում, մեկ էլ ողջ ոստիկանատանը լուր տարածվեց ՍՊԱՆ՝ մայորը ծառայությունից ազատվելու զեկուցագիր է գրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանի այս վիճակը նման է հայտնի մի խոսքի՝ մինչեւ կոկորդը կեղտի մեջ խրված մարդն ավելորդ շարժումներ չպետք է անի։ Իրեն «գլավկոմ» պատկերացրած բարդույթավորված մարդը վերջին ճիգերն է գործադրում։ Ոստիկանության արդեն առանձին ստորաբաժանումների հույսին է մնացել միայն։ Բայց արդեն կորցրել է կառավարումը։ Երբ անգամ այսօր ոստիկանատան մի սենյակում արձանագրություն էին կազմում վրաս, մյուսներում՝ մեր տղերքի վրա, իսկ կողքի սենյակում, մեկ էլ ողջ ոստիկանատանը լուր տարածվեց ՍՊԱՆ՝ մայորը ծառայությունից ազատվելու զեկուցագիր է գրում։ Նիկոլը չի էլ հասկանում, որ ողջ ոստիկանատունն այսօր կիսաձայն խոսում էր նրա օր առաջ հեռանալու անհրաժեշտության մասին։ Բայց այս նկարի համար մի օր Նիկոլին պատժելու ենք։ Հայրենիք գողանալու համար պատժելու ենք, մեր արժանապատվությունը գողանալու համար պատժելու ենք, մեր բյուր նահատակների համար պատժելու ենք, ընտանիքը պետության կառավարման իշխանության 5-րդ ճյուղ դարձնելու համար պատժելու ենք, պատժելու ենք, այս նետված ԵՌԱԳՈՒՅՆԻ համար։ Պատժվելու է Նիկոլն ու ով նրան ծառայեց ԵՌԱԳՈՅՆԸ գետին նետելիս։ Չեն ներվելու։ Նրա հետ թող հերթ կանգնեն՝ ստյոպներն ու կրիմինալ փոխաղապետերը, մանդատավորներն ու մյուսները։ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ գետին են նետել նրանք»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլ Փաշինյանի այս վիճակը նման է հայտնի մի խոսքի՝ մինչեւ կոկորդը կեղտի մեջ խրված մարդն ավելորդ շարժումներ չպետք է անի։ ...
Опубликовано Գեղամ Մանուկյան Пятница, 11 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
6745 դիտում
10:59 05-05-2022
Ուսադիրով ոստիկանը բերման է ենթարկում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին. Գեղամ Մանուկյան. News.am
773 դիտում
15:30 24-07-2022
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ն ԱՀ այցելելու հրավեր ունի. ո՞վ է գալու. նոր ջրբաժան. Գեղամ Մանուկյան
Այս բաժնից
427 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
853 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
733 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը