211652_close_icon
views-count18745 դիտում article-date 14:23 14-12-2020

Ավտովթար Երևանում․ բախվել են Kia-ն ու Toyota-ն․ 4 վիրավորներից 3-ը 21-ամյա աղջիկներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։30-ի սահմաններում Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արշակ Խաչատրյանի վարած Kia մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Տիգրան Մնացականյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Տ․ Մնացականյանը և Ա․ Խաչատրյանի ուղևորները՝ 21-ամյա Լուիզա Մկրտչյանը, 21-ամյա Ռիմա Ջուլհակյանը և 21-ամյա Մեգի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա․ Խաչատրյանը աշխատում է «Նոյ Մեդ» ՍՊԸ-ում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր