5454 դիտում
16:23 15-12-2020
Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Opel Sintra-ն ու Nissan Primera-ն, որոնք էլ հետո բախվել են քարե պարսպին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Հացիկ գյուղի ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Շմավոնյանի վարած Opel Sintra մակնիշի և 27-ամյա Հակոբ Երանոսյանի վարած Nissan Primera մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 50-ամյա Հայկանուշ Երանոսյանը, 33-ամյա Զարինե Սարգսյանը և Opel-ի վարորդ Լ․ Շմավոնյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
33053 դիտում
18:06 17-11-2019
Ավտովթար Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է շինության քարե պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ