956 դիտում
11:48 16-12-2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:
Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
859 դիտում
15:36 26-11-2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
751 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել