Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Honda-ն ու 07-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան և Գոլեցյան փողոցների խաչմերուկում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Սահակ Սահակյանի վարած Honda մակնիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 56-ամյա Գրիգոր Շահոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը գլխիվայր շրջվել է, իսկ Գ. Շահոյանի ուղևոր, համագյուղացի, 41-ամյա Լ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Հարությունյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին նաև տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի