211652_close_icon
views-count15166 դիտում article-date 15:03 18-12-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Ford Transit-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է երկաթուղային գծերի մոտ․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փամբակ-Շահալու վազուրդում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի մետր բարձրությունից ընկել երկաթուղային գծերի հարևանությամբ գտնվող ձորակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։ Պարզվել է, որ վնասվել է նաև ճանապարհի կտրուկ թեքման մասին նախազգուշացնող 2 ճանապարհային նշանները, բետոնե բլոկներն ու հողաթմբի տեսքով ցանկապատը։ Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչների օպերատիվ գործողությունների արդյունքում գնացքների ժամանակացույցը չի խախտվել։ Օթերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր