211652_close_icon
views-count25867 դիտում article-date 18:56 18-12-2020

Արտակարգ դեպք Երևանում. հափշտակություն է տեղի ունեցել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ում. ժամանել են ոստիկաններ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած Հայկ Սայադյանի ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ դեկտեմբերի 14-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի թիվ 21/1 հասցեում գտնվող «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի գործադիր վարչության աշխատասենյակներից մեկից գաղտնի հափշտակել են «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի հեռավար կարգով անցկացված նիստերի՝ թվով 7 որոշումները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Հ. Սայադյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքը աշխատում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահի խորհրդական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր