21440 դիտում
17:47 21-12-2020
Սիսիանի քաղաքապետ. «Վարչապետը թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդ է դուրս եկել ու փակել ճանապարհը». «Փաստինֆո»
[url=https://https://www.pastinfo.am/hy/news/2020/12/21/%C2%AB%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A4%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%BD-%D5%A7-%D5%8D%D5%AB%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%82-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B9%D5%A7-%D5%BD%D5%A1-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D5%9E-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-%D5%8D%D5%AB%D5%BD%D5%AB%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF/1118032]«Փաստինֆո»[/url]-ն գրում է. «Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառմանը, որում նա համոզմունք է հայտնում, թե Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում իր մուտքն արգելել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, որ այնտեղ ապրող բնակիչներն իրեն ընդունում են այնպես, ինչպես ընդունեցին Սիսիանում։
Հարցին՝ որտե՞ղ է եղել Սիսիանի քաղաքապետը՝ Փաշինյանի Սիսիան կատարած այցի ընթացքում, Արթուր Սարգսյանը պատասխանել է՝ Տաթև տանող ճանապարհին, որտեղ հարյուրավոր սյունեցիների հետ փակել են դեպի Սյունիք բերող ճանապարհը, որպեսզի հողատու վարչապետը չմտնի մարզ. «Ինչպե՞ս մենք կարող ենք հանդուրժել դրա մուտքը Սյունիքի մարզ, երբ նա խաթարել է մարզի խաղաղ ու անվտանգ կյանքը, հարվածի տակ է դրել ոչ միայն այստեղ ապրող մարդկանց և մարզի ճակատագիրը, այլ նաև ողջ երկրի։
Թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդիկ են դուրս եկել ու փակել ճանապարհը, ոչ թե Սիսիանում մի տասը հոգու հետ հանդիպեր ու հետ փախչեր Սյունիքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Նմանատիպ նյութեր
23604 դիտում
00:02 19-12-2020
Թող Փաշինյանը երկուշաբթի գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրեն կդիմավորենք.. Գորիսի քաղաքապետ. «Փաստինֆո»
8263 դիտում
10:53 07-02-2017
Վարչապետը չպետք է «մուննաթ գար» լրագրողների վրա՝ ինչպիսի հարցեր էլ հնչեին. «Առավոտ»
Այս բաժնից
1108 դիտում
14:37 25-10-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
448 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
577 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ