913 դիտում
09:36 24-12-2020
Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնապես Հայաստանում ավելացել են բեռնափոխադրումների ծավալները 3.5 տոկոսով: Այս տարվա 10 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են աճել 3.9 տոկոսով, բայց ներհանրապետականի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալներն աճել են 14 տոկոսով:
Աճ արձանագրվել է նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում 3.7 տոկոսով: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է 3.7, իսկ ներմուծումը աճել է 1.7 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ անկում է արձանագրվել` արտահանման դեպքում` 14.5 տոկոս, իսկ ներմուծումը` 27.3 տոկոս: Հատուկ ուշադրության են արժանի «Մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում աճը կազմել է 1.7 տոկոս:
Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման և ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, և այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեկուզ չնչին, բայց ավելացել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
10:19 12-11-2021
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ»
7743 դիտում
22:02 01-04-2017
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է
2890 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ