211652_close_icon
views-count26214 դիտում article-date 10:47 24-12-2020

Ավտովթար Լոռու մարզում․ բախվել են 07-ն ու Opel Astra-ն․ վիրավորներից մեկը երեխա է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ 62-ամյա Կամո Խ․-ն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Տաշիր քաղաքի բնակիչ 43-ամյա Արմեն Մ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ՝ Լոռու մարզի Հոբարձի գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արաքսի Դ․-ն և 2-ամյա Ալինա Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր